211652_close_icon
views-count2548 դիտում article-date 10:03 12-07-2016

Գործարարների գաղտնիքները հասանելի են դառնում մրցակիցներին. արտահոսքը պետական կառույցներից է. «Հայկական ժամանակ».

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին տարներին բազմաթիվ ահազանգեր էինք ստանում գործարարներից այն մասին, որ իրենց առևտրային գաղտնիքները հասանելի են դառնում իրենց մրցակիցներին: Եվ այդ գաղտնիքները արտահոսում են պետական կառույցների միջոցով: Խոսքն առաջին հերթին հարկային ու մաքսային մարմինների մասին է: Այսինքն եթե դուք որևէ ընկերության հետ գործարք եք կնքել, որի մանրամասները գաղտնի են, հանկարծ այդ մասին ամենայն մանրամասնությամբ իմանում են ձեր մրցակիցները: Օրինակ, դուք երկար ժամանակ փնտրել եք արտասահմանյան որևէ ընկերության, որը ձեր ուզած ապրանքը էժան գնով վաճառում է, ռեսուրսներ եք ծախսել, բանակցել եք նրա հետ ու ի վերջո գործարք եք կնքել և ապրանք ներկրել: Ձեր մրցակիցները շատ շուտով ամենայն մանրամասներով իմանում են այդ մասին ու առանց ժամանակ և ռեսուրս ծախսելու՝ ձեզանից «փախցնում» գործընկերոջը: Նույնը ներքին շուկայում: Դուք ձեր գործընկերների հետ ապրանքների կամ ծառայությունների մատակարարման գործարքներ եք կնքում, սկսում եք մատակարարել, և անմիջապես ձեր մրցակիցներն իմանում են գործարքների բոլոր մանրամասները: Նրանք քաջատեղյակ են, թե ինչ ապրանք գնեցիք, ումից, ինչ գնով, ինչ քանակությամբ և այլն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր