4504 դիտում
18:53 13-07-2016
Համաշխարհային Գիմնազիադայի մրցումային առաջին օրը հաջող էր հայ մարզիկների համար. առաջին մեդալը` Տրաբզոնում ընթացող Գիմնազիադայից
Ինչպես Տրաբզոնից տեղեկացրեց Գիմնազիադա 2016-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ, դպրոցականների հանրապետական ֆեդերացիայի քարտուղար Արման Այվազյանը, համաշխարհային Գիմնազիադայի մրցումային առաջին օրը հաջող էր հայ մարզիկների համար:
«Սուսերամարտի մրցումներում երեկ պայքարի մեջ մտան տղաները: Հայաստանը ներկայացնող Գյումրու մարզական քոլեջի սան Պարգև Ստեփանյանը ճկասուսերակիրների մրցավեճում ետ մնալով միայն Ֆրանսիայի և Թուրքիայի մարզիկներից՝ արժանացավ բրոնզե մեդալի: Այսօր պայքարի մեջ կմտնի ճկասուսերակրուհի Սեդա Գևորգյանը:
Մրցումային երկրորդ օրը մեդալներ կխաղարկվեն նաև մեզ հետաքրքրող ազատ ոճի ըմբշամարտի և լողի մրցումներում: Հայաստանը Տրաբզոնում ներկայացված է 4 ազատ ոճային ըմբիշովև 2 լողորդով: Մեծ ակնկալիքներ կան հատկապես ըմբիշներից:
Երեկ կայացավ նաև մրցումների հանդիսավոր բացումը: Տոնահանդեսին իմ առաջարկով Տրաբզոն քաղաքի Աթաթուրքի անվան մարզադահլիճ Հայաստանի դրոշը մտցրեց արցախցի ծանրաքաշ ձյուդոիստ Արման Ավանեսյանը»,- հաղորդեց Արման Այվազյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2449 դիտում
09:48 15-07-2016
Ոսկե մեդալների ավար՝ Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում
2200 դիտում
15:07 16-07-2016
Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում մշակութային օր է հայտարարվել
598 դիտում
22:45 02-09-2024
Հայ հրաձիգները երկու բրոնզե, մեկ արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը