2293 դիտում
15:07 16-07-2016
Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում մշակութային օր է հայտարարվել
Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում երեկ հանգստյան օր էր: Կազմակերպիչները հայտարարել էին մշակութային օր, և մասնակիցները շրջեցին Տրաբզոն քաղաքի տեսարժան վայրերով, իսկ երեկոյան տեղի ունեցավ համերգային ծրագիր: Հանգստյան օրը շատ արդյունավետ անցկացրին նաև պատվիրակության ղեկավարները:
Բազմաթիվ հանդիպումներ տեղի ունեցան, որոնցից մեզ համար ամենակարևորը մեր պատվիրակության ղեկավար ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ, դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի քարտուղար Արման Այվազյանի և դպրոցականների համաշխարհային մարզական ֆեդերացիայի նախագահ, ֆրանսիացի Լորան Պետրինկայի հանդիպումն էր: Այն շատ հագեցած էր, և տևեց 1,5 ժամ:
Մեր պատվիրակության ղեկավարը հանդիպման ընթացքում ներկայացրեց Հայաստանում դպրոցականների սպորտի քաղաքականությունը, վերջին տարիներին այս ոլորտում կատարած աշխատանքներն ու զգալի առաջընթացը: Արման Այվազյանի կողմից եղան նաև շատ կարևոր երկու առաջարկությունն էր: Առաջինը վերաբերում էր Հայաստանում մենապայքարային ձևերի աշխարհի առաջնություններ անցկացնելուն: Իսկ երկրորդը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի դպրոցականներին: Մեր պատվիրակության ղեկավարը հետևյալ ձևակերպմամբ. "Չչանաչված պետությունների դպրոցական տարիքի երեխաները չպետք է քաղաքականության զոհ դառնան, ուստի առաջարկում եմ, որ Լեռնային Ղարաբաղի և նպանատիպ իրավիճակում հայտնված այլ պետությունների դպրոցականներին նույնպես ընդգրկենք դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի կազմում և հաջորդ տարվանից սկսած թույլ տանք նրանց մասնակցել այս կարևոր ստուգատեսին" առաջ քաշեց շատ կարևոր հարց: Արման Այվազյանը նաև հավաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղի դպրոցական սպորտը զարգանում է նույն տեմպերով, ինչպես աշխարհի շատ ճանաչված պետությունների դպրոցական սպորտը:
"Լեռնային Ղարաբաղի մարզիկները մասնակցում են Հայաստանում անցկացվող բոլոր մարզական միջոցառումներին՝ որպես առանձին պետության մարզիկներ և ունեն բավարար մարզական պատրաստվածություն իրենց ուժերը չափելու միջազգային ասպարեզում: Իմ մանկավարժական փորձը թույլ է տալիս ասել, որ եթե մեկ 30 հոգանոց դասարանում կա դաստիարակության գործընթացից դուրս մնացած գեթ մեկ աշակերտ, նա կարող է խաթարել ամբողջ դասարանի կրթության գործընթացը:
Այդ իսկ պատճառով, մենք լինելով համաշխարհային ֆեդերացիայի անդամներ, կրելով պատասխանատվություն աշխարհի բոլոր դպրոցականների ֆիզիկական դաստիարակության զարգացման համար՝ պարտավոր ենք ընդլայնելու մեր շարքերը՝ ներգրավելով աշխարհի բոլոր երեխաներին, առանց քաղաքական ետին մտքի",-առաջարկեց մեր պատվիրակության ղեկավարը: Նրան ի պատասխան Լորան Պետրինկան ասաց. "Ես արդեն 5 տարի է հետևում եմ Հայաաստանի դպրոցական սպորտի զարգացման ընթացքին և ողջունում եմ Ձեզ ինչպես Հայաստանում, այնպես էլ համաշխարհային դպրոցական սպորտում կատարած զգալի աշխատանքների և ձեռքբերումների համար, որի արդյունքն է վերջին երկու Գիմնազիադաներում հայ մարզիկների հաջողությունները: Ես որպես նախագահ ամեն ինչ կանեմ, որպեսզի Հայաստանը, հանդիսանալով հին պատմական երկիր, կարողանա իր մոտ անցկացնել առանձին մարզաձևերի աշխարհի առաջնություններ:
Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դպրոցականների մասնակցությանը, մենք այդ հարցը կբարձրացնենք սույն թվականի դեկտեմբերին Հնդկաստանում կայանալիք միջազգային ֆեդերացիայի նախագահության նիստի ժամանակ, որի պատասխանող կողմը կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունը: Խնդրեց նաև պատրաստել հինգ րոպեանոց տեսահոլովակ Լեռնային Ղարաբաղի և այնտեղ իրականացվող մարզական միջոցառումների մասին, որը կներկայացվի նիստի ժամանակ: Վերջում նշեց, որ ամենայն հավանականությամբ Լեռնային Ղարաբաղի դպրոցականներին որպես առանձին պետության ներկայացուցիչներ կթույլատրվի մասնակցել միջազգային մրցումներում, բայց նախագահության նիստերում իրենց շահերը կպաշտպանի Հայաստանի ներկայացուցիչը":
Նմանատիպ նյութեր
2497 դիտում
09:48 15-07-2016
Ոսկե մեդալների ավար՝ Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում
1718 դիտում
09:40 13-07-2016
Հայաստանը առաջին մեդալն է նվաճել Գիմնազիադայում. լուսանկարներ
Այս բաժնից
637 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
964 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
787 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին