3398 դիտում
17:45 14-07-2016
Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ ներդրում ունի. ՀՀ գյուղատնտեսության նախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը, որին ներկա էին խորհրդին անդամակցող ոլորտի թվով 19 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացելով նիստը՝ նախարար Կարապետյանը, մինչ հիմնական օրակարգային հարցերին անցնելը, հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդում ընդգրկվելու հայտեր ներկայացնելու համար՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը պետական կառավարման համակարգի աշխատանքներում:
«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ ներդրում ունի, և ես լիահույս եմ, որ այս նորաստեղծ խորհուրդը, որում ընդգրված են ոլորտում մեծ հեղինակություն և փորձ ունեցող կազմակերպություններ, ակտիվ գործունեություն կծավալի և առանցքային դերակատարում կունենա նախարարության կողմից ոլորտում տարվող քաղաքականության առավել արդյունավետ իրականացման գործում՝ յուրահատուկ երկխոսության հարթակ դառնալով հանրության և նախարարության միջև», - նշել է Սերգո Կարապետյանը:
Այնուհետև խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:
ՀՀ ԳՆ աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը հանդես է եկել զեկուցմամբ «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի վերջին տարիների միտումները և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության հիմնական դրույթները» հարցի շուրջ: Անդրադառնալով վերջին 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին՝ Հրաչյա Ծպնեցյանը նշել է, որ այս ընթացքում գյուղատնտեսությունում էական դրական տեղաշարժեր են արձանագրվել, 2011-2015 թթ. ոլորտը ձևավորվել է երկրի ՀՆԱ-ի 18.6%-ը, իսկ ագրովերամշակող ոլորտի հետ միասին` գրեթե 25.0%-ը: 2015 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 1002.2 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 11.7%-ով: 2012, 2013 և 2014 թթ. գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճը կազմել էր համապատասխանաբար` 9.5, 7.1 և 7.2%: Գյուղատնտեսության տնտեսական աճի հետ մեկտեղ կարևորագույն ձեռքբերումներից է ոլորտի հիմնական ռեսուրսի` գյուղատնտեսական հողերի օգտագործման մակարդակի բարձրացումը:
Ամփոփելով նիստը՝ նախարար Կարապետյանը կոչ է արել խորհրդի անդամներին մշտական կապ պահպանել նախարարության հետ և առաջարկություններ ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով բաց և թափանցիկ քննարկել բոլոր բարձրացված խնդիրները և համատեղ լուծումներ գտնել:
Նմանատիպ նյութեր
1454 դիտում
11:13 20-08-2020
Գյուղատնտեսությունը մեր տնտեսության ամենադեպրեսիվ ճյուղերից մեկն է, որտեղ կյանքը, կարծես թե, կարգ է առել․ «Առավոտ»
2351 դիտում
14:08 17-04-2018
Այսօրվա առևտրային ռեժիմները երկրի տնտեսության համար շահեկան են. տնտեսության զարգացման Սերժ Սարգսյանի տեսլականը
Այս բաժնից
856 դիտում
22:18 25-10-2024
Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ
1036 դիտում
22:05 25-10-2024
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
802 դիտում
21:27 25-10-2024
Դետրոյթի հայ համայնքը դիմավորել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին