Մոսկվայում ուժեղ փոթորկի ու կայծակի հետևանքով կա 1 զոհ, ևս 29-ը տուժել են
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ուժեղ փոթորկի հետևանքով կա 1 զոհ, ևս 29-ը տուժել են: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ինչպես նշում է աղբյուրը՝ հղում անելով Մոսկվայի հանրային աշխատանքների հարցով փոխքաղաքապետի խոսնակ Իգոր Պերգամենշիկի հայտարարությանը, փոթորկի ու կայծակի հետևանքով Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում ավելի քան 1 000 ծառ է տապալվել, վնասվել է ավելի քան 120 ավտոմեքենա, վնասվել են տրամվայի գծերը։
Աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է համապատասխան ծառայությունների ավելի քան 1,5 հազար աշխատակից և մոտ 1 000 միավոր տեխնիկա։