Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետևանքով կա 2 զոհ, տապալվել են հարյուրավոր հաստաբուն ծառեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում փոթորիկի ժամանակ տուժած աղջիկը մահացել է հիվանդանոցում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Նրա հաղորդմամբ՝ երեխան ծայրահեղ ծանր վիճակում է գտնվել, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Երեկ՝ ապրիլի 21-ին, Մոսկվայում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով կա ևս մեկ զոհ: Վերջին տվյալների համաձայն՝ վնասվածք ստացած քաղաքացիների թիվը հասել է 17-ի, նրանցից 14-ին հոսպիտալացրել են:
Քաղաքում վնասվել են մեծ թվով շենքերի տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են հարյուրավոր հաստաբուն ծառեր:
Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: