47335 դիտում
14:11 15-07-2016
Խոշոր ավտովթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. բախվել են Nissan-ն ու Վազ 21014-ը. բժիշկները պայքարում են 4 ծանր վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10.5 կմ հատվածում՝ Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում բախվել են Գորիս քաղաքի Ավանգարդի 5/8 հասցեի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ադլունցի վարած Nissan մակնիշի 10 VՍ 055 համարանիշի և Գորիս քաղաքի Մաշտոցի 23 հասցեի բնակիչ, 24-ամյա Հրայր Արշակյանի վարած Վազ 21014 մակնիշի 34 NO 975 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21014-ի վարորդ Հ. Արշակյանն ու Nissan-ի վարորդ Ն. Ադլունցն ու նրա ուղևորներ, Խնձորեսկ գյուղի բնակիչներ, 26-ամյա Անդրանիկ Սայունցն ու 25-ամյա Հակոբ Մեժլումյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղախոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանք են մեծ օգնություն ցուցաբերել վիրավորներին:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սևակ Արզումանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթւվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
Նմանատիպ նյութեր
16257 դիտում
21:55 19-06-2024
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ բախվել են «ՎԱԶ 21014»-ն ու «ՎԱԶ 21015»-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ