Տեսանյութ` Նիսում տեղի ունեցած ահաբեկչության վայրից.18+
Համացանցում տեսանյութ է հայտնվել երեկ երեկոյան Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից:
Հիշեցնենք, որ Թունիսից Ֆրանսիա տեղափոխված և Ֆրանսիայի քաղաքացիություն ստացած 31-ամյա Մուհամեդ Լահուալեջ Բուհլելը իր վարած բեռնատարով մխրճվել էր Անգլիական լողափի մոտ Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտող մարդկանց ամբոխի մեջ:
Շուրջ 2 կմ տարածություն անցնելով և մարդկանց վրաերթի ենթարկելով՝ Բուհլելը կրակել էր նաև մարդկանց վրա: Այս պահին զոհերի թիվը հասնում է 84-ի, 120-ից ավելի մարդ վիրավոր է, նրանցից մոտ 2 տասյակի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: