2085 դիտում
08:45 16-07-2016
ԱՎԾ-ն փոխելու է օտարերկրյա ներդրումների հաշվարկման ձևը, որ կատարվի նախարարի կանխատեսումը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը երեկ հայտարարել է, թե այս տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների սպասվող ծավալը կկազմի մոտ 800 մլն դոլար։ Սա անհավանական ու թերևս անիրականանալի է թվում։
Այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ընդամենը 1.7 միլիարդ դրամ, կամ 3.5 միլիոն դոլարից էլ քիչ։ Եվ դա անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս էր 35 անգամ։ Անցած տարի էլ նախորդ տարվա համեմատ ներդրումները էականորեն նվազել էին՝ 167 միլիարդից հասնելով 123 միլիարդի։ Սակայն այստեղ կա մի խորամանկություն։ Օտարերկրյա ներդրումների կտրուկ անկմանը զուզահեռ, մի շատ տարօրինակ զուգադիպությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը փոխում է այդ ցուցանիշի հաշվարկման մեթոդոլոգիան, մատուցելով անհամադրելի տվյալներ։ Վերջին երկու տարվա ընթացքում ԱՎԾ-ն արդեն երկու անգամ փոխել է մեթոդոլոգիան։ Ու բացառված չէ, որ նոր մեթոդոլոգիաների շնորհիվ 800 միլիոն դոլարի «օտարերկրյա ներդրում» արձանագրվի այս տարի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1468 դիտում
08:42 03-06-2014
ԱՎԾ–ն փոխել է օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեթոդոլոգիան․ ՀԺ
721 դիտում
10:30 12-09-2023
Զինղեկների աշխատավարձի նվազեցում չկա. հաշվարկման ձևը չի փոխվում․ Ժաննա Անդրեասյան
Այս բաժնից
1207 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
982 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»