211652_close_icon
views-count3302 դիտում article-date 16:15 16-07-2016

«Ուիգան»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը իր նորամուտը կնշի մանչեսթերյան ակումբում

Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին հանդիպումն է անցկացնում նոր մրցաշրջանում: Մանկունյանցիները ընկերական խաղ կանցկացնեն «Ուիգանի» հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում է: Դա հայ ֆուտբոլիստի առաջին հանդիպումն է «Բորուսիայից» «ՄՅՈւ» տեղափոխվելուց հետո: «Մանչեսթեր Յունայթեդը» խաղադաշտ կմտնի հետևյալ մեկնարկային կազմով. Սեմ Ջոնսթոուն, Ֆոսու-Մենսա, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու, Մայքլ Կարիկ, Անդեր Էրերա, Ջեյսի Լինգարդ, Մեմֆիս Դեպայ, Հենրիխ Մխիթարյան, Ջեյմս Ուիր: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին:

Նմանատիպ նյութեր