211652_close_icon
views-count1828 դիտում article-date 14:20 17-07-2016

Հալեպում ռմբակոծությունների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Սիրիայի Հալեպ քաղաքին հասցված օդային հարվածների հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Մարդու իրավունքների մոնիթորինգային սիրիական կենտրոնին: Համաձայն կենտրոնի տարածած հայտարարության՝ ավիահարվածները քաղաքի արևելյան հատվածներին, որոնք վերահսկում են ապստամբները, հասցրել են կամ ռուսական կամ սիրիական օդային ուժերը: FrancePress-ի թղթակիցը Հալեպից հայտնել է, որ քաղաքի վրա նետվել են «տակառային ռումբեր», որոնցից մեկն ընկել է հոսպիտալի վրա: Տուժել են հիվանդներ և բուժաշխատողներ:

Նմանատիպ նյութեր