Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 17-ին
1790 թ. – մահացել է Ադամ Սմիթը, անգլիացի ճանաչված տնտեսագետ և փիլիսոփա (ծն. 1723 թ.)։
1868 թ. – Ճապոնիայի մայրաքաղաքը Կիոտոյից տեղափոխվեց Տոկիո:
1888 թ. – Ֆրիտյոֆ Նանսենի արշավախումբը հասնում է Գրենլանդիայի արևելյան ափ և վայրէջք կատարում լողացող սառույցների վրա:
1894 թ. – ծնվել է Ազատ Վշտունին, հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ (մահ. 1958 թ.):
1943 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմում Կուրսկի ճակատամարտում Հիտլերը որոշեց դադարեցնել նախապես ծրագրված «Ցիտադել» գործողությունը:
1954 թ. – ծնվել է Անգելա Մերկելը, գերմանացի քաղաքական գործիչ, ներկայումս Գերմանիայի կանցլեր:
1955 թ. – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում բացվեց Դիսնեյլենդը:
1975 թ. – տեղի ունեցավ խորհրդային «Սոյուզ-19» և ամերիկյան «Ապոլլոն» տիեզերանավերի միացումը:
2006 թ. – մահացել է Միքի Սփիլլեյնը, նուար ժանրի ամերիկացի գրող (ծն. 1918 թ.):