211652_close_icon
views-count87906 դիտում article-date 07:54 18-07-2016

Գիշերը խաղաղ է եղել Խորենացի փողոցում. Ոստիկանության շենքի գրոհից անցել է մեկ օր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

24 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, զինված խմբի անդամները մեկ օրից ավելի պատանդ են պահում մի քանի ոստիկանների ոստիկանության ՊՊԾ գնդում։ Գիշերը խաղաղ է եղել ոստիկանական ուժերը հսկում են տարածքը, իսկ զրահատեխնիկան գտնվում է տեղում, իրավապահները որեւէ ակտիվություն չեն ցուցաբերել։ Գիշերը զինված անձինք ազատ են արձակել եւս մեկ պատանդի։ Այս պահին նրանց մոտ են գտնվում 6 ոստիկան, այդ թվում՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր