211652_close_icon
views-count3353 դիտում article-date 11:29 18-07-2016

Թուրքական ոստիկանությունը իրավունք է ստացել առանց նախազգուշացնելու խոցել ուղղաթիռները

Ստամբուլի անվտանգության ծառայության ղեկավարի հրամանով այսուհետ ոստիկանությունն իրավունք կունենա առանց նախազգուշացման կրակ բացել թռիչքի թույլտվություն չունեցող ուղղաթիռների վրա, հաղորդում է Anadolu գործակալությունը: Ստամբուլում են տեղակայվել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ՝ բաղկացած 1800 ծառայողներից: Ներկա պահին նրանք զբաղեցրել են քաղաքի ռազմավարական նշանակության բոլոր կետերն ու փողոփցները: Քաղաք է բերվել նաև հատուկ ռազմտեխնիկա: Հիշեցնենք, որ Թուրքիայի ողջ տարածքում շարունակվում են ձերբակալությունները: Այս պահին կա 6000-ից ավելի ձերբակալված մարդ:

Նմանատիպ նյութեր