3070 դիտում
14:59 18-07-2016
Մալաթիա-Սեբաստիայի թիմը հաղթեց Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016թ. բակային փառատոնի «ֆուտբոլ» մարզաձևում. լուսանկարներ
Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարի 3-րդ մարզաձևը ֆուտբոլն էր:
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնում վարչական շրջանների ֆուտբոլի թիմերը պայքարում էին հաղթողի կոչման համար: «Երևանի կաշվե գնդակ» կոչվող ֆուտբոլի մրցաշարում 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարում ուժերն են չափել Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների թիմերը: Երրորդ պատվավոր տեղն զբաղեցրել են Նոր Նորք վարչական շրջանի ֆուտբոլիստները: Եզրափակչում հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների մարզիկները:
Ավելի համառ էին Մալաթիա-Սեբաստիան ներկայացնող ֆուտբոլիստները. նրանց հաղթողի մեդալներ ու պատվոգիր է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, 2-րդ տեղն զբաղեցրած աջափնյակցիներին պարգևատրել է նույն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Գալուստ Խարբությանը և մրցանակային եռյակը եզրափակած նորնորքեցիներին` «Արարատ» ֆուտբոլային թիմի նախկին ֆուտբոլիստ, սպորտի վարպետ Սամվել Ղասաբօղլյանը:
Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
583 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում
1078 դիտում
18:57 18-10-2024
ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը