211652_close_icon
views-count2543 դիտում article-date 15:45 18-07-2016

Իտալիայի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հրաժարվել ապստամբներից վրեժ լուծելու ցանկությունից

Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլիոնին Բրյուսելում մեկնաբանելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ նշել է, որ Թուրքիայում չպետք է տեղ ունենա վենդետտան, իսկ բազմաթիվ դատավորների ու դառախազների ձերբակալությունները հենց «մաքրում» են հիշեցնում, փոխանցում է Ria Novosti-ն: Նա նաև մտահոգություն է հայտնել՝ կապված Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ձախողման ու դրանով պայմանավորված թուրքական իշխանությունների՝ երկրում մահապատժի օրենքը կրկին կիրառելու ցանության հետ: «Դա հենց կդառնար խորհրդանիշը նրա, ինչի հետ Եվրոպան չի կարող համաձայնվել»,-մեջբերում է իտալական Ansa գործակալությունը Ջենտիլիոնիի խոսքը:

Նմանատիպ նյութեր