211652_close_icon
views-count2266 դիտում article-date 16:10 23-03-2016

Թուրքիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել Բելգիա այցելել

Թուրքիայի արտգործնախարարությունը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Բելգիա այցելելուց։ Այդ մասին հայտնում է «Հայ-Էկվադորական բարեկամություն» կազմակերպության [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1232]կայքէջը[/url]՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի կայքին: «Արտգործնախարարությունը Թուրքիայի քաղաքացիներին խորհուրդ է տվել հրաժարվել Բելգիա ոչ հրատապ այցերից»,-ասված է հայտարարության մեջ։ Բրյուսելում երեկ ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել։ Երկու պայթյուն որոտացել է օդանավակայանում, ևս 3-ը՝ մետրոյի կայարաններում։ Համաձայն վերջին տվյալների՝ զոհվել է առնվազն 34, վիրավորվել ավելի քան 230 մարդ։

Նմանատիպ նյութեր