211652_close_icon
views-count5252 դիտում article-date 16:47 18-07-2016

Դարչինի ազդեցությունը մարդու ուղեղի վրա

Նյարդաբաններին հաջողվել է պարզել, որ դարչինի օգտագործումը մեծացնում է ուսման հարցում ընկալունակությունը, գրում է Journal of Neuroimmune Pharmacology-ն: Չիկագոյի Ռաշա համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականների տվյալներով՝ դարչինը յուրացնելու ժամանակ մարդու օրգանիզմը արտադրում է նատրիումի բենզոատ, որն էլ ուղեղ հասնելուն պես խտացնում է CREB սպիտակուցները, որոնք պատասխանատու են հիշողության համար: Կրծողների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ դարչինի օգտագործումը CREB սպիտակուցներին քանակն է ավելացնում, նպաստում բացասական փոփոխությունների կանխմանը, հատկապես Պարկինսոնի հիվանդության պարագայում:

Նմանատիպ նյութեր