211652_close_icon
views-count55917 դիտում article-date 20:00 18-07-2016

Թեժ ու լարված իրավիճակ Ազատության հրապարակում․ ժամանել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալն ու Երևանի ոստիկանապետը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 18-ին, «Ոչ թալանին» քաղաքացիական շարժման անդամները Ազատության հրապարակում անցկացրեցին ակցիա։ Ինչպես տեղից հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի լրագրողը, ոստիկանությունը բերման է ենթարկել հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցողներից մի մասին։ Ազատության հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա տանող ճանապարհին տեղի ունեցավ բախում։ Ակցիայի մասնակիցները ասում էին, որ ոստիկանները բերման են ենթարկել՝ Շահեն Հարությունյանին, Դավիթ Սանասարյանին և էլի շատ մարդկանց։ Ակցիայի մասնակիցները փորձում են երթով շարժվել դեպի Խորենացի փողոց, որտեղ հայտնի դեպքերից հետո ոստիկանությունը պատնեշ է ստեղծել և կատարում է իր ծառայությունը։ Ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարում են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանն ու Երևանի ոստիկանապետ՝ Աշոտ Կարապետյանը։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 277+
277+

Նմանատիպ նյութեր