211652_close_icon
views-count3493 դիտում article-date 23:16 18-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 18-ին

64 թ. – Հին Հռոմում տեղի ունեցավ պատմությանը հայտնի Հռոմի մեծ հրդեհը: 1316 թ. – Հայ առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը: 1897 թ. – ծնվել է Եղիա Չուբարը, հայ լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ (մահ. 1937 թ.): 1898 թ. – Պիեռ և Մարիա Կյուրիները Ֆրանսիական ակադեմիայում զեկույց ներկայացրին այն մասին, որ Ուրանից գոյություն ունեն այլ ռադիոակտիվ տարրեր: 1918 թ. – ծնվել է Նելսոն Մանդելան, Հարավ Աֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 2013 թ.): 1921 թ. – Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին: 1938 թ. – մահացել է Վահան Թոթովենցը, հայ նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ (ծն. 1889 թ.): 1938 թ. – ծնվել է Պերճ Զեյթունցյանը հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։ 1999 թ. – Մեթյու Հոլմանի և Բրետ Գլեդմանի կողմից հայտնաբերվեց Ուրանի միանգամից 3 անկանոն արբանյակ՝ Ստեֆանո, Պրոսպերո և Սետեբոս:

Նմանատիպ նյութեր