Մեծ հրդեհ Հռոմում, որ սկսվեց մ.թ. 64 թ-ի հուլիսի 18-ի գիշերը
Հռոմի մեծ հրդեհ կամ քաղաքային հրդեհ Հռոմում, որ սկսվեց մ.թ. 64 թ-ի հուլիսի 18-ի գիշերը։ Այն պատճառեց ահռելի վնաս և ոչնչացրեց քաղաքի կեսը։ Հրդեհը կանգնեցվեց միայն վեց օր անց։
Տարատեսակ աղբյուրներ կամ մեղադրում են կայսր Ներոնին հրդեհը սկսելու մեջ կամ նրան են վերագրում հրդեհի մարումը և տուժածներին օգնություն ցույց տալը։
Իր հերթին Ներոնը մեղադրեց քաղաքի այդ ժամանակ ամենաթույլ խմբին՝ քրիստոնյաներին, որի հետևանքով սկսվեցին նրանց հալածանքները, որոնք դադարեցին միայն Կոստանդիանոս Մեծի օրոք 4-րդ դարում։