Ֆրանսիայի վարչապետ. Եվրոյից առաջ մենք կանխել ենք սարսափելի ահաբեկչական գործողություն
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը պատմել է, որ իրավապահ մարմինները Եվրո-2016-ից առաջ ահաբեկչական խոշոր գործողություն են կանխել:
«Անկասկած, վերջին ամիսների արտակարգ դրությունը թույլ տվեց խուսափել մի քանի ահաբեկչություններից:
Նրանցից մեկը, որը կարող էր մահաբեր լինել, հենց Եվրոյից առաջ էր: Ցանկանում եմ մեր քաղաքացիներին հայտարարել. մենք կկանխենք ահաբեկչությունները, թեպետ զրոյական ռիսկ չի լինում», ասել է Վալսը: