Մենք դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումը Ստամբուլի օդանավակայանում. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին իրականացված ահաբեկչությունը:
Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումը Ստամբուլի օդանավակայանում: Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին»,- ասվում է ԱԳՆ գրառման մեջ:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական խոշոր գործողության հետևանքով կա 41 զոհ, շուրջ երկու հարյուր վիրավոր:
Ահաբեկչությունն իրականացրած անձինք նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտ պայթեցրել է իրեն: Որոշ տեղեկությունների համաձայն` ահաբեկչության մեջ մասնակից է եղել յոթ մարդ:
Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է։