2956 դիտում
09:43 19-07-2016
Մտավորականի խնդիրը կողմերին խելահեղություններից հետ պահելն է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես հիմա գրում եմ այս հոդվածը, որը դուք կկարդաք վաղն առավոտյան, բայց այս պահին դեռ պարզ չէ՝ իշխանությունը գրոհ կկազմակերպի՝ ՊՊԾ տարածքը գրաված զինված խմբի վրա։ Շատ-շատ եմ ուզում, որ դա տեղի չունենա։ Նախ՝ որովհետև ոչ մի ներքաղաքական խնդիր չարժե թափված մի կաթիլ արյան, երկրորդ՝ որովհետև դրանով իշխանությունը ոչ մի խնդիր չի լուծի, միայն կխորացնի արմատական տրամադրաթյուններն ու անհանդուրժողականությունը մեր հասարակության մեջ։
Իսկ դրանց աստիճանն այս պահին շատ բարձր է։ Կողմերին հաշտեցնելը, շփման կետեր գտնելը որը, կարծում եմ, մտավորականների առաքելություններից մեկն է, շատ դժվար է։ Եթե հանկարծ «սխալվես» և ասես, որ ոստիկանության շենքի վրա զինված հարձակումը, պատանդ պահելը, մանավանդ՝ ոստիկան սպանելը, ապօրինության է և փակուղի, անմիջապես «վրա կտան» հեղափոխականները և քեզ վրա կախելով զանազան պիտակներ՝ կհիշեցնեն 25 տարվա ընթացքում այս երկրում տեղի ունեցած բոլոր ապօրինությունները։ Բայց եթե ասես, որ զինված խմբի տղաները ահաբեկիչներ չեն, նրանք մեր քաղաքացիներն են, որոնց մտահոգությունները պետք է լսել ու հասկանալ, հակառակ կողմը կասի, որ մենք «հարթակ ենք տրամադրում հանցագործներին»։
Միևնույն է՝ պետք չէ հիսաթափվել, պետք չէ ձեռքը թափ տալ և ասել՝ «կերեք իրար»։ Ոչ, դա ամենասխալ դիրքորոշումն է։ Եվ պետք էլ չի նեղվել, երբ երկու կողմերը քեզ չեն հասկանում։ Խնդիրը ոչ թե որևէ մեկին, նաև՝ «ժողովրդին» դուր գալն է, խնդիրը երկու կողմերին խելահեղություններից, անիմաստ բռնություններից հետ պահելն է։ Իմ ընկալմամբ, օրինակ, փողոցում մարդկանց, առանց որևէ պատճառի, զանգվածաբար բռնելն ու ոստիկանություն տանելը ոչ միայն ապօրինություն է, այլև խելահեղություն, հիմարություն՝ դա դարձյալ որևէ խնդիր չի լուծում, միայն սրում է իրավիճակը»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6701 դիտում
10:12 22-04-2022
«Երկրապահից չեմ կարող տարածք խլել, մեր մոտեցումը՝ մեր երկիրը պահելն է»․ Առուշ Առուշանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Առավոտ»
1829 դիտում
23:49 21-03-2022
Հանդիպում սիրված մտավորականի հետ
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»