211652_close_icon
views-count4042 դիտում article-date 23:03 19-07-2016

Մարդու յուրաքանչյուր մատը ամբողջ կյանքի ընթացքում ծալվում է մոտավորապես 25 միլիոն անգամ

1․Չափահաս մարդու օրգանիզմում նյարդերի երկարությունը կազմում է մոտավորապես 75 կմ։ 2․Հին Հունաստանում մարդիկ միջինում ապրում էին 29 տարի, Եվրոպայում 16-րդ դարում՝ 21, 17-րդ դարում՝ 26, 18-րդ դարում՝ 34, 20-րդ դարի սկզբներին՝ մոտավորապես 50, կեսերին՝ 60, իսկ վերջում շուրջ 70 տարի: Սակայն այդ տվայլների համադրման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել մանկամահացության գործոնը, որը զգալի նվազել է վերջին 100 տարիների ընթացքում: 3․Վազքի ժամանակ մարդու առավելագույն արագությունը պոկման պահին կազմում է 48,678 կմ/ժ։ 4․Մարդը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է, ով կարողանում է գծել ուղիղ գծեր, գրել և կարդալ: 5․Մարդու յուրաքանչյուր մատը ամբողջ կյանքի ընթացքում ծալվում է մոտավորապես 25 միլիոն անգամ:

Նմանատիպ նյութեր