4908 դիտում
07:27 20-07-2016
ԱՄՆ-ն դատապարտում է բռնության միջոցով ՀՀ-ում քաղաքական փոփոխությունների փորձերը. Պետդեպ
ԱՄՆ-ն դատապարտում է բռնության միջոցով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու փորձերը եւ երկրի իշխանություններին կոչ անում զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակին լուծում տալու համար: Մեկնաբանելով Երեւանում ՊՊԾ գնդի գրավումը՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ քաղաքական խնդիրներ լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է, փոփոխությունները պետք է իրականացվեն ժողովրդավարական ճանապարհով:
Հայաստանի մայրաքաղաքում արդեն երրորդ օրն է՝ ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը պատանդ է պահում ոստիկանության աշխատակիցների: Գրավման ժամանակ փոխհրաձգության ընթացքում սպանվել է գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվել է ոստիկանության չորս աշխատակից: Վիրավորում է ստացել է նաեւ հարձակման մասնակիցներից մեկը, որի վիճակը ծանր է: Առաջին իսկ ժամերից իրավապահ մարմինները բանակցություններ են վարում խմբի անդամների հետ:
Նմանատիպ նյութեր
3245 դիտում
12:56 28-03-2019
Առողջապահության նախարարությունը խիստ դատապարտում է համաճարակային իրավիճակի ապակայունացման փորձերը
2983 դիտում
11:25 21-08-2019
Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. «Սասնա ծռեր»