9729 դիտում
18:00 20-07-2016
«Բնական է, որ միջազգային հանրությունն ու առողջ ուժերը դատապարտում են բռնությամբ քաղաքական փոփոխություն իրականացնելու փորձերը»․ Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը [url=https://www.facebook.com/vahe.ghazaryan.923?fref=ts]ֆեյսբուքյան[/url] իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
Բնական է, որ միջազգային հանրությունն ու առողջ ուժերը դատապարտում են բռնությամբ քաղաքական փոփոխություն իրականացնելու փորձերը:
Դրանք միանշանակ մերժելի են, ոչ միայն այն պատճառով, որ մարդկային յուրաքանչյուր կյանք թանկ է, այլ որովհետև այդպիսով լուրջ նահանջ է կատարվում ժողովրդավարական արժեքներից: Արժեքներ, որոնց պաշտպանության համար տրվել են հազարավոր կյանքեր:
Այս առումով ցանկացած քաղաքացի ձգտում է իր ավանդը ներդնել պետությունն ավելի հզորացնելու, ավելի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ ու պաշտպանված դարձնելու գործում, սակայն բռնությունն ու վտանգավոր արկածախնդրությունը կոպտորեն ոտնահարում են այդ արժեքները: Եվ պետք չէ բավարարվել դատապարտող հայտարարություններով:
Անհրաժեշտ է հնարավորինս արագ լիցքաթափել և կարգավորել այս լարված իրավիճակը բացառապես ժողովրդվարական, քաղաքակիրթ ճանապարհով: Իսկ կարգավորելուց հետո անհրաժեշտ է ստեղծել ամուր հիմքեր, որպեսզի նման հուսահատ գործողություններն ու բռնությունները չկրկնվեն, որպեսզի ազգին, պետությանը, հասարակությանը վերաբերող բոլոր հարցերը կարգավորվեն ազգովի, երկխոսությամբ, քաղաքական առողջ բանավեճով ու մրցակցությամբ:
Նմանատիպ նյութեր
4911 դիտում
07:27 20-07-2016
ԱՄՆ-ն դատապարտում է բռնության միջոցով ՀՀ-ում քաղաքական փոփոխությունների փորձերը. Պետդեպ
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»