ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը Դոնալդ Թրամփին պաշտոնապես կառաջադրի երկրի նախագահի պաշտոնում
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կուսակցության համագումարի նիստում, ինչպես և սպասվում էր, քվերակության ժամանակ ստացել է ձայների մեծամասնությունը՝ առաջադրվելու համար այդ երկրի նախագահի պաշտոնում, հաղորդում է BBC-ն:
«Անհավանական է, անիրական, ես հպարտանում եմ իմ հորով»,-հայտարարել է Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, ով նույնպես մասնակցել է կուսակցության համագումարին:
Համագումարը մեկնարկել է հուլիսի 18-ին և կտևի 4 օր: