211652_close_icon
views-count1612 դիտում article-date 11:53 20-07-2016

Ֆրանսիայում կես տարով երկարաձգվել է արտակարգ դրությունը

Ֆրանսիայի ազգային ժողովը որոշում է կայացրել երկրում հայտարարված արտակարգ դրությունը ահաբեկչական սպառնալիքի հետ պայմանավորված՝ ևս 6 ամսով երկարաձգելու մասին, գրում է RFI-ն: Արտակարգ դրությունը կշարունակվի մինչև 2017 թվականի հունվարի վերջը: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում խոշոր ահաբեկչական գործողություն իրականացվեց Բաստիլի գրավման օրը տոնելու ժամանակ: Բեռնատարը ժամում 60-70 արագությամբ մխրճվեց Անգլիական ափի մոտ հրավառությունը դիտող մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվեց 84 մարդ: Նրանցից 38-ը օտարերկրացիներ էին:

Նմանատիպ նյութեր