1600 դիտում
08:48 05-08-2016
Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16,7 տոկոսով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսների արդյունքներով Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16,7 տոկոսով: «Ժողովուրդ»–ը փորձեց անմիջական ալյուր արտադրողներից պարզել, թե ինչով է պայմանավորված նման մեծ ծավալի անկումը։ «Մանչո գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանն ալյուրի շուկայում ստեղծված վիճակը հետևյալ կերպ պարզաբանեց. «Իմ գոտին էլ է բավականին ձգված, ժողովուրդն էլ է բավականին ձգվել, որովհետև փող չունեն ապրելու, դրա համար քիչ են ուտում։ Իսկապես այդպես է։ Ալյուրի պահանջարկը բավականին նվազել է. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առնվազն 30 տոկոսով և ավելի նվազել է ալյուրի պահանջարկը։ Միայն կա ուտողի քանակի նվազում, այլ պատճառ չի կարող ունենալ, որովհետև հացն այսօր առաջին անհրաժեշտության սննդատեսակ է»։ Այսինքն՝ մի կողմից բնակչությունն արտագաղթում է, մյուս կողմից էլ Հայաստանում մնացածներն ավելի են աղքատանում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
09:39 04-04-2015
Տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1,7 տոկոսով. «Ժողովուրդ»
1465 դիտում
11:06 02-07-2015
Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1.8 տոկոսով. սա ուղիղ կապ ունի սպառողների նվազման հետ. Ժողովուրդ
1667 դիտում
09:32 21-07-2016
Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը նվազել Է 4,9 տոկոսով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»