4191 դիտում
09:54 21-07-2016
ԱԱԾ քննիչները նոր միջնորդություն են ներկայացրել Նոր Նորքում վնասազերծված հանցավոր խմբի գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի Նոր Նորքում վնասազերծված հանցավոր խմբի քրեական գործով նոր տեղաշարժ է եղել: Հուլիսի 10-ից 15-ը այս քրեական գործով նոր քննչական գործողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում իրավապահները պետք է գործով անցնող մեղադրյալների վերաբերյալ որոշումներ կայացնեն:
Սակայն հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունները խանգարել են գործընթացին, ինչի արդյունքում ԱԱԾ քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան, և գործով անցնող որոշ անձանց խափանման միջոցը երկարաձգվել է ևս երկու ամսով: Ասել է, թե այս գործով անցնող մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ խումբը ԱԱԾ-ի կողմից վնասազերծվել էր Նորք-Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2032 դիտում
09:44 03-03-2016
Նորքում հայտնաբերված «հանցավոր» խմբի քրգործի քննիչները բանավոր զրուցում են ազատամարտիկների հետ. «Ժողովուրդ»
32715 դիտում
19:50 30-11-2015
Նորքում մինչև ատամները զինված ու վնասազերծված խմբի անդամներից կալանավորվածների թիվը ավելացավ ևս 2-ով. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»