211652_close_icon
views-count6113 դիտում article-date 10:54 21-07-2016

Միայն 130 տարի անց հայտնի դարձավ, թե ում է նվիրել իր կտրված ականջը Վան Գոգը

Միայն 130 տարի անց է հայտնի դարձել, թե ում է հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգն իր կտրած ականջը նվիրել: Rhe Art Newspaper պարբերականը պարզել է, որ նկարիչն իր ականջը նվիրել է մի կնոջ՝ Գաբրիելա Բերլատիեին, ով ֆերմերի դուստր էր և աշխատում էր հասարակաց տանը: Նշվում է, որ լրագրողներին «օգնել է» «Վան Գոգի ականջը. ճշմարիտ պատմություն» գիրքը՝ գրված Բերնադետտ Մերֆիի կողմից, որը լույս է ընծայվել նախորդ շաբաթ: Գրքում հեղինակը գրում է, որ խոստացել է աղջկա սերունդներին չհրապարակել նրա անունը, սակայն չի կատարել տված խոստումը:

Նմանատիպ նյութեր