211652_close_icon
views-count2184 դիտում article-date 11:20 21-07-2016

Ջիբրալթարի ափերին բախվել են բրիտանական նորագույն միջուկային սուզանավը և առևտրային նավը

Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային ուժերին նորագույն միջուկային սուզանավերից մեկը՝ Ambush-ը, Ջիբրալթարի ջրերում բախվել է մի առևտրային նավի, հաղորդում է BBC-ն: Բախումը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 20-ին, տեղի ժամանակով ժամը 13:00-ին, երբ բեռնաթափում էր իրականացվում առևտրային նավից: Ըստ նախնական տեղեկությունների՝ առևտրային նավը էապես չի վնասվել, քանի որ բախումը թեթև է եղել և քթի մասում: Միջուկային սուզանավւ արտաքին վնաս ունի, սակայն միջուկային ռեակտորը չի վնասվել: Թագավորական ռազմածովային նավատորմը հետաքննություն է անցկացնում: Նշենք, որ Ambush-ը հագեցած է նորագույն տորպեդոներով ու Tomahawk թևավոր հրթիռներով: Նավի շինարարությունն արժեցել է 1.31 մլրդ դոլար:

Նմանատիպ նյութեր