50578 դիտում
18:01 22-07-2016
Porsche-ի վարորդը երկար ժամանակ շողուլի չէր գալիս ասելով՝ «Հորս արև ես գիտեի՝ գայի պետը օտպուսկա»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի, Երևանի ՃՈ պետ՝ ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար՝ ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի գլխավորությամբ բազմաթիվ անգամ հորդորել են վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտները՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Այս օրերին արտակարգ ռեժիմով է աշխատում նաև Երևանի Ճանապարհային ոստիկանությունը, ու շատ վարորդներ առիթից օգտվելով մտածում են, որ եթե ՃՈ աշխատակիցները զբաղված են այլ գործառույթներով, ապա իրենք կարող են ազատ խախտումներ կատարելով թրև գալ Երևանի փողոցներում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 21-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 1 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկեության կանոնները և իրենց մոտ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Մի քանիսն էլ մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում։
Հերթական անգամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար «գայի պլաշչադկա» տեղափոխված Porsche մակնիշի 34 LN 080 համարանիշի ավտոմեքենայի օրինախախտ վարորդը փորձել է ՃՈ աշխատակիցներին համոզել, որպեսզի իր կատարած խախտման համար երկաթյա նժույգը չտեղափոխվի տուգանային հրապարակ, սակայն տեսնելով, որ չի կարողանում ՃՈ աշխատակիցներին համոզել, սկսել է ինչ-որ մարդկանց անուններ տալ, իսկ երբ մեքենան տեղափոխվել է համապատասխան վայր, «պորշավարը» ասել է․
Բա ես գիտեի՝ գայի պետը օտպուսկա դոււք էլ խառն եք, էս խառը վախտով էլ եք «լավ տղերքի» ավտոմեքենաները տանում պլաշչադա։
Երևի «ուղեղը սպրիչով հանած» որոշ լավ տղա վարորդներ չգիտեն, որ լավ տղեն սահմանն անառիկ պահող 18-ից 20 տարեկան զինվորն է, ու նրանց սպան, ովքեր ապրիլյան քառօրյա պատերզամից մինչև առ այսօր անառիկ են պահում դիրքրեը։
Լուսանկարնեը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+