211652_close_icon
views-count1781 դիտում article-date 17:25 23-07-2016

Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմին եւ շնորհավորել կառույցի 23-ամյակի կապակցությամբ: Նախագահ Սահակյանը կարեւորել է նախարարության բարդ ու պատասխանատու աշխատանքը՝ մաղթելով բոլորին հետագա հաջողություններ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի վարչությունը:

Նմանատիպ նյութեր