3748 դիտում
16:02 26-07-2016
Կրթական մակարդակը մարդու գեների մեջ է, պնդում են գիտնականները
Լոնդոնի Kings College համալսարանի գիտնականների մի խումբ նորագույն մեթոդի կիրառմամբ ԴՆԹ-ի վերծանումից հետո յուրահատուկ «կրթական» գեներ է հայտնաբերել:
Հոդվածը հրապարակվել է Genetic Engineering & Biotechnology News պարբերականում: Ըստ հետազոտության արդյունքների՝ ենթադրությունն այն մասին, որ կրթական մակարդակը, ինտելեկտը և ակադեմիական կատարողականությունը կապ ունեն գենետիկայի հետ, բարձրաձայնվել է դեռևս 1980-ական թվականներին համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբանների ու բժիշկների կոմից, սակայն թե կոնկրետ որ գեներն են ազդում այդ ցուցանիշների վրա, մինչև վերջերս ոչ ոք չէր կարողանում բացահայտել:
Պարզվել է, որ հենց IQ կոչված գեները 74-ից ավելի են: Միևնույն ժամանակ շրջակա միջավայրի ազդեցությունը, բնականաբար, չի զրոյացվում, և շատ դեպքերում ավելի մեծ դեր է խաղում, քան դաստիարակությունն ու կրթություն ստանալը:
«Գենետիկ գործոնը սահմանում է միայն այն, թե, օրինակ, որքանով է զարգացած մարդու ուղեղը ֆիզիոլոգիական տեսանկյունից»,-ընդգծում է խմբի ղեկավար Մարկուս Քրիդը:
Սակայն այդ պոտենցիալի իրագործման մեծ մասը կախված է նրանից, թե որքանով է մարդը կենսապայմաններում կարողանում օգտագործել իր բնատուր ունակությունները:
Ամեն դեպքում, եզրակացություններով շտապել չեն ցանկանում գիտնականները, քանի որ կոնկրետ, նույնիսկ ամենահաջողված գեները չեն զարգանա, եթե մանկության շրջանում երեխան ուժեղ սթրեսներ է ունեցել կամ էլ այլ հանգմանանքների բերումով չի կարողացել ստանալ որակյալ կրթություն:
Նմանատիպ նյութեր
1368 դիտում
13:52 03-05-2016
Հայաստանի միջին կրթական մակարդակը բավականին բարձր է. ԵՄ պատվիրակության ղեկավար
Այս բաժնից
3364 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am
2815 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3322 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը