211652_close_icon
views-count2842 դիտում article-date 08:56 27-07-2016

«Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն առաջիկայում կմիացվի «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ «Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն առաջիկայում, հնարավոր է, միացվի «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին։ Արդյունքում նախատեսվում է ստեղծել «էջմիածնի բժշկական կենտրոն» անվանումով առողջապահական հաստատություն։ Բանն այն է, որ Վաղարշապատի ծննդատանը ծնունդների քանակը նվազել է, և անցած տարի ծննդատունը 19 մլն դրամի պարտք է կուտակել։ «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ որ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի՝ մայիսի 24-ին ստորագրված կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով որը պետք է լուծի երկու հաստատությունների միավորման հետ կապված խնդիրները։ Ի դեպ, Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրենն է Լիլիթ Կարապետյանը, որը ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի կինն է։ Հավանաբար միավորումից հետո հենց նա էլ կդառնա նոր ձևավորված բուժհաստատության տնօրենը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր