211652_close_icon
views-count1306 դիտում article-date 19:31 15-11-2023

Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով կմիացվի Ռուսաստանին

Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիյանը հայտնել է, որ առաջիկա 6 ամսում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական համակարգերը կմիավորվեն։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև կայացել է  հանդիպում և նախագծի իրականացման շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։

«Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանին միացնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս համատեքստում երեք երկրների էլեկտրացանցերը իրար կմիացվեն էլեկտրահաղորդման գծով»,- մանրամասնել է իրանցի նախարարը։

Նմանատիպ նյութեր