211652_close_icon
views-count1839 դիտում article-date 19:15 27-07-2016

Հետախուզվում էին ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 20.15-ին, Գլաձոր գյուղից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Խաչատուր Ս.-ն, որը ապրիլի 14-ից ՌԴ Լենինգրադի մարզի Պրիոզերսկի շրջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի 1-ին մասի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ մեղադրանքով: *** Հուլիսի 26-ին, ժամը 23.25-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Մաքսիմ Կ.-ն, որը մայիսի 3-ից ՌԴ Կեմերովո քաղաքի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր