211652_close_icon
views-count3258 դիտում article-date 19:45 27-07-2016

Նոր կուսակցականներ ՀՀԿ Արաբկիր տ/կ-ում

Հայաստանի Հանրապետական կուսակցության Արաբկիր տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Հրայր Անտոնյանը և խորհրդի անդամներ: ՀՀԿ Արաբկիր տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր:

Նմանատիպ նյութեր