3684 դիտում
21:02 21-10-2020
Կուսակցականներ և համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և կոչ արել զինվորագրվելու հարցով իրենց դիմելու փոխարեն ներկայանալ զինկոմիսարիատներ։
«Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, բայց ինձ շարունակում են նույն հարցով դիմել, որ մենք կուսակցությունով խումբ ձեւավորենք ու գնանք առաջնագիծ։
Առաջին օրվանից սկսած բոլորին թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հորդորել եմ եւ հիմա էլ հորդորում եմ, որ ներկայանան համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվեն Հայոց Բանակին։
Սիրելի՛ կուսակցականներ եւ համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձեւավորելու նպատակ չունենք։
Մենք ունենք կայացած պետություն եւ համապատասխան պետական մարմիններ ու ընթացակարգեր. խնդրում եմ այլեւս մի՛ դիմեք ինձ նման հարցով։
Սա կուսակցական հարց չէ. պատերազմը կուսակցություններ, թիմեր չի ճանաչում։
Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում»,- գրել է Մարուքյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, բայց ինձ շարունակում են նույն հարցով դիմել, որ մենք...
Опубликовано Edmon Marukyan Среда, 21 октября 2020 г.
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
784 դիտում
12:50 20-10-2024
ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»
940 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
733 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը