211652_close_icon
views-count10619 դիտում article-date 09:00 29-07-2016

Չի բացառվում, որ կասեցվի «Սլավմեդ» ԲԿ-ի գործունեության արտոնագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից երկու օր անց մահացել է 28-ամյա կին՝ ծննդկան։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին։ Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Ալավմոթորս» ընկերությամբ և «Սնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշների շոկոլադներ ներկրելու մենաշնորհով։ Սակայն վերջին տարիներին սկսել են իրենց ուժերը փորձել նաև առոդջապահության ոլորտում։ Ու պետք է արձանագրենք, որ մահացության դեպքերը հաճախակի են։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28֊ին «Սլավմեդ»–ում մահացել էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով որը ուսումնասիրելու և գնահատելու է «Սլավմեդ»–ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ կասեցվի ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր