1706 դիտում
10:15 29-07-2016
Հայաստանը, շրջանցելով Ռուսաստանը, 3 անգամ մեծացրել է Իրանից ստացվող գազի ծավալը. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Խորենացու փողոցը «կլլեց» նաև անչափ կարևոր տեղեկատվությունը, որն այլ պարագայում կդառնար օրվա թոփը. Հայաստանն ու Իրանը էներգետիկ ոլորտում բավականին լուրջ առաջընթաց են արձանագրել։ Ըստ իրանական «Իսնա» և «Իռնա» լրատվական գործակալությունների՝ Իրանում գտնվող ՀՀ Էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը և Իրանի Էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Հայաստանին մատակարարվելիք 1 միլիոն խորանարդ մետր գազի ծավալները կդառնան 3 միլիոն խորանարդ։ Բացի այդ, Լևոն Յոլյանի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանը դարձնելու տրանզիտ ուղի՝ իրանական գազը Վրաստան տեղափոխելու համար։
Ի դեպ, մինչ կանցնենք «Իռնայի» մյուս տեղեկատվությանը, նկատենք, որ այս փուլում, երբ Խորենացու փողոցում ընթանում է, այսպես ասած, «տարածաշրջանի համար պայքարը», այս տեղեկատվությունը հայաստանյան էներգետիկ այլընտրանքի մասով գուցե ոչ որոշիչ, այնուհանդերձ, բավականին «դիտարժան» է։
Առաջ անցնելով էլ տեղեկացնենք, որ Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն տեղեկացրել է նաև, որ ՀՀ Էներգետիկայի նախարարի առաջարկով ստեղծվելու է մի նոր համատեղ ընկերություն, որը կզբաղվի հայաստանյան և իրանական էներգետիկ-գազային ծրագրերով, այդ թվում տարանցիկ՝ այլ երկրներ գազի տրանզիտի հարցերով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6153 դիտում
15:14 01-05-2016
Իրանը 4 անգամ մեծացրել է Հարավային Կորեա արտահանվող նավթի ծավալը
7553 դիտում
13:03 18-12-2017
Կավելանա Իրանից ներմուծվող գազի ծավալը
2735 դիտում
10:21 19-04-2019
Իրանից Հայաստան ներկրված գազի ծավալը 2018-ին աճել է 141.1 մլն խմ-ով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»