1668 դիտում
21:15 29-07-2016
Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի փակման արարողությունը
Հուլիսի 29-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի՝ «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» և «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացների փակման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին՝ դասընթացները ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Մելիքյանը մասնավորապես կարևորեց դպրոցի դերը համայնքներում ազգային ինքնության պահպանման, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության բարձրացման և հայկական մշակույթի տարածման գործում: «Սփյուռք» ամառային դպրոցը նախարարության ամենասիրված ծրագրերից է: Սիրելի՛ մասնակիցներ, վստահ եմ, որ Հայրենիքից հեռանում եք՝ կրկին վերադառնալու ակնկալիքով և գնում եք ձեր համայնքներում փոքրիկ Հայաստան կառուցելու», - նշեց Վ.Մելիքյանը:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ «Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ ԵՊՀ համագործակցությունը արդյունավետ է, դպրոցը տարեցտարի գրանցում է նորանոր հաջողություններ:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը և դպրոցի ղեկավարը հավաստագրեր հանձնեցին դպրոցի երկու դասընթացների մասնակիցներին:
«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հանդես եկան համերգային ծրագրով, նրանք ասմունքեցին և ներկայացրին ծրագրի ընթացքում սովորած մի շարք պարեր և երգեր: Ելույթ ունեցան նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:
Նմանատիպ նյութեր
2507 դիտում
21:35 15-07-2016
Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացների փակման արարողությունը
2831 դիտում
20:15 06-07-2016
Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
658 դիտում
13:45 01-09-2024
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
499 դիտում
20:45 18-10-2024
Մխիթար Հայրապետյանը հյուընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
931 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
718 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը