13109 դիտում
09:15 30-07-2016
Այն, ինչ երեկ երեկոյան արվեց, դա պատժիչ գործողության էր, ոչ թե ոստիկանական օպերացիա. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Սովորաբար հեղափոխությունների պարտություններից հետո սկսվում է «ռեակցիա», իսկ հեղափոխության հաղթանակից հետո՝ «տեռոր»: Դժվար է ավելի «ռեակցիոն» բան պատկերացնել, բան քաղաքացիական հագուստով ոստիկանների (կամ ո՞վ գիտի` գուցե քրեականների) հարձակումը ցուցարարների վրա կամ թիրախավորված հարձակումը լրագրողների և նրանց տեխնիկայի վրա՝ նրանց աշխատանքը խոչընդոտելու համար։ Շեշտեմ, ես կասկածի տակ չեմ առնում ոստիկանության իրավունքը՝ թույլ չտալ, որ ցուցարարները մտնեն ՊՊԾ տարածք։ Բայց այն, ինչ երեկ երեկոյան արվեց, դա պատժիչ գործողության էր, ոչ թե ոստիկանական օպերացիա։ Գործողություն, որն իրականացվեց հատուկ սադիզմով և խուժանական ոճով՝ գուցեև նախորդ իրադարձությունների համար վրեժ լուծելու նպատակով, ինչն, իհաիկե, նույնպես չի կարող լինել իրավապահների գործառույթը։
Այսքանով հանդերձ՝ ես դարձյալ կարծում եմ, որ ելքը խաղաղ, բայց կազմակերպված և ակտիվ պայքարն է, ծայրահեղություններից խուսափելը, պիտակներ չկպցնելը։ Եվ, պատկերացրեք, իրար սիրելը»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1318 դիտում
19:38 09-12-2020
«Այն, ինչ արվեց Արցախի հետ, նույնը շարունակելու են անել Հայաստանի հետ». Վազգեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1291 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
829 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»