54927 դիտում
19:12 30-07-2016
Զինյալ դիպուկահարի արձակած կրակոցից ՊՊԾ գնդի մոտակայքում ոստիկան է զոհվել
Այսօր ՊՊԾ գնդի մոտակայքում սպանված 30-ամյա Յուրի Տեփանոսյանը 2011 թվականից ծառայում էր ՀՀ ոստիկանության զորքերում: Նա ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը:
Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում:
2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից:
Երեսուն տարեկան էր ընդամենը, երազանքները շատ էին: Երկու դուստրերից հետո տղա էր ունեցել և որդուն տղամարդ մեծացնելու ու տղամարդ տեսնելու իղձն էր փայփայում հաստատ: Չհասցրե՛ց… Զոհաբերեց իրեն, որ ապահով մեծանան ոչ միայն իր, այլև բոլորիս երեխաները, որ անցնցում ու ամուր լինի իր ու բոլորիս Հայաստանը:
Նվիրյալները զոհվում են ու չեն մահանում:
Ենթասպա Յուրի Տեփանոսյանը գնաց զորացնելու անմահների երկնային գունդը, որ մեր երկրի ու ժողովրդի հավերժության երաշխավորն է:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ժամը 16-ի սահմաններում հանդես էր եկել հայտարարությամբ, որն, ըստ էության, վերջնագիր էր զինված խմբի անդամներին` զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար` մինչև այսօր ժամը 17.00-ը:
Հակառակ դեպքում, իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի:
Հիշեցնենք, որ այդ ժամկետն արդեն սպառված է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
5788 դիտում
10:47 29-01-2014
Թշնամու դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել
11322 դիտում
16:06 05-06-2014
Արարատում դիպուկահարի կրակոցից պայմանագրային 2 զինծառայողներ են զոհվել
105892 դիտում
22:57 14-05-2016
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից Վայոց Ձորի մարզում պայմանագրային զինծառայող է զոհվել
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»