211652_close_icon
views-count11322 դիտում article-date 16:06 05-06-2014

Արարատում դիպուկահարի կրակոցից պայմանագրային 2 զինծառայողներ են զոհվել

[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ այսօր` հունիսի 5-ին, Արարատի մարզի N զորամասում դիպուկահարների կրակոցից պայմանագրային 2 զինծառայողներ են զոհվել: Նրանցից մեկը 22-ամյա Բորիս Բենիկի Գասպարյանն է, ով Արարատ քաղաքի բնակիչ է, իսկ մյուս զինծառայողը 26-ամյա Անդրանիկ Սամվելի Եղոյանն է: Միջադեպը հաստատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, որի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ: Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ»:

Նմանատիպ նյութեր