211652_close_icon
views-count19652 դիտում article-date 18:13 31-07-2016

Ավտովթար Երևանում. Վթարի վայրում որպես վթարի պատճառ դարձած «Գազել»-ի վարորդը փորձում էր ներկայանալ այլ անձ, սակայն քննիչը «կուտը» չկերավ․ կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են 52-ամյա Արմեն Մարդոյանի վարած Mercedes ML մակնիշի ռուսական C 807KH 197 համարանիշի և թիվ 33 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1966 S համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ի 2 ուղևոր տեղափոխվեցին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ.Շամշյանի տեղեկություններով վթարի վայրում, որպես «Գազել»-ի վարորդ քննիչին ներկայացել է 53-ամյա Արտաշ Մանուկյանը, ով միայն քննիչի պրոֆեսիոնալ լինելու շնորհիվ պարզվել է, որ ստում է, իսկ քննիչի հարցին թէ ինչո՞ւ է խաբում իրեն նա պատասխանել է, որ վարորդը վախեցել է և գնացել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների և «Գազել»-ի վարորդի ինքնությունը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր