28235 դիտում
22:35 17-03-2023
Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները Ոստիկանություն են տեղափոխել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողին. պարեկը նրա «կուտը չկերավ»
Վերջին ամսիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները իրենց սպպասարկող վարչական տարածքներում ստացված օպերատիվ տվյալներով, ինչպես նաև ծառայության ընթացքում հայտնաբերել են բազմաթիվ օրինախախտ վարորդներ, կեղծ համարանիշներով ավտոմեքենաներ, ՀՀ Քր. Օր.-ի տարբեր հոդվածներով հետախուզվողներ, հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցներ, կանխվել են նաև բազմաթիվ անձնական ունեցվածքի գողություններ, հայտնաբերվել ու կանխվել են ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր, հայտնաբերվել են նաև ապօրինի թմրամիջոցներ պահողներ, օգտագործողներ ու իրացնողներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 16-ին, Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում Գուգարք համայնքի փողոցներից մեկում նկատել են Volkswagen մակնիշի ավտոմեքենա, ապա ստուգման նպատակով կանգնեցրել այն: Պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Ա. Առաքելյանը:
Գ․ Շամշյանի տեղեկություններով, երբ պարեկը նրան հարցել է՝ արդյո՞ք իր մոտ օրենքով արգելված որևե իր, առարկա կամ թմրամիջոց կա, վարորդը հայտնել է, որ հնարավոր է: Այդ ժամանակ պարեկը նկատել է, որ Ա. Առաքելյանի ձեռքում կաթոցիչի նմանվող առարկա կա, ինչպես նաև թղթի նմանվող իր, որը նա փորձում է թաքցնել գրպանում: Այդ ժամանակ նրանց են մոտեցել ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները և վարորդին տեղափոխել Ոստիկանության Գուգարքի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա հագին եղած վերնազգեստի գրպանում հայտնաբերվել է թղթի մեջ փաթաթված կանաչավուն զանգված, որի քաշը՝ փաթաթված թղթով, եղել է 2.57 գրամ: Հայտնաբերվել է նաև 1 հատ ապակե գլան, երկաթե վերջնամասով , որի մեջ՝ պատերին, առկա են եղել մոխրացված հետքեր: Հայտնաբերվել է նաև 1 հատ սրվակ, որի մեջ եղել է թափանցիկ անհյատ հեղուկ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Առաքելյանը հայտնել է, որ մետղական վերջով ապակե գլանը ինքն օգտագործել է որպես «պիպետկա», սրվակը՝ որի մեջ առկա է եղել հեղուկ, հանդիսանում է ցավազրկող, իսկ կանաչավուն զանգվածը հանդիսանում է կանեփ տեսակի բուսական զանգված, որը ինքը հավաքել է անցյալ տարի աշնանը Գուգարք գյուղի վարչական տարածքից՝ վայրի աճած կանեփի թփերից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Առաքելյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող և հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։