2311 դիտում
15:00 01-08-2016
«Սասնա ծռերի» գործով ձերբակալվել կամ կալանավորվել է 47 մարդ. գործը կփոխանցվի այլ մարմնի. ՀՀ ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով:
Սույն թվականի օգոստոսի 1-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից:
Նմանատիպ նյութեր
22196 դիտում
14:54 09-08-2016
Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը «Սասնա ծռերի» գործով, ամենայն հավանականությամբ, կանցնեն որպես վկա
10296 դիտում
09:21 30-06-2017
Հրահանգված է «Սասնա ծռերի» գործով դատաքննության օրերին որևէ կալանավայրից որևէ ազատազրկվածի դուրս չհանել. «ժողովուրդ»
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան